Դոնեցկում կրկին կրակոցներ են հնչում
                        Դոնեցկում կրկին ծանր հրետանուց, խոշոր տրամաչափի հրազենից արձակվող կրակոցներ են լսվում։ Այս մասին հայտնել է քաղխորհրդի կայքը։
Տեղական ժամանակով ժամը 10․30֊ի սահմաններում հերթական անգամ գնդակոծման է ենթարկվել Կույբիշևսկի շրջանը, ինչի հետևանքով անջատվել են 10 էլեկտրակայաններ։
Ներկայումս էլեկրտասնուցման վերականգնման աշխատանքներ են տարվում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

