Դոնեցկում կրակոցներ են հնչում
                        Դոնեցկում կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին հայտնում է քաղխորհրդի կայքը։
«Երևանի ժամանակով ժամը 19․00֊ի տվյալներով Դոնեցկում լարված իրադրություն է։ Ըստ տեղի բնակիչների հաղորդման, ծանր հրետանուց, խոշոր տրամաչափի ինքնաձիգերից արձակած կրակոցների ձայներ են լսվում»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ քաղաքում կենսաապահովման համակարգը  գործում է։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

