Սահմանադրական փոփոխություններն արվում են ՀՀ պետական բյուջեի հաշվի՞ն. ՉԻ
«Բավական չէ՝ իշխանությունները փորձում են ժողովրդին սահմանադրական փոփոխություններ պարտադրել, դա անում են ՀՀ պետական բյուջեի հաշվին:
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների սեպտեմբերի 18-20-ը գործուղման են մեկնել Փարիզ՝ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի քննարկումներին մասնակցելու համար»,- գրում է «ՉԻ»-ին:
Թերթին հայտնի է դարձել, որ թեև ճանապարհածախսը հոգացել է հրավիրող կողմը, բայց օրապահիկի ծախսերը վճարվել է ՀՀ պետական բյուջեից:
«Ու, անկախ նրանից, թե որքան գումար է տրամադրվել հանձնաժողովի անդամներին, փաստ է, որ դա արվել է հարկատուներիս գրպանից»: