1473 դիտում
16:43 28-06-2020
Սահմանադրական փոփոխություններն արվեցին՝ խախտելով Սահմանադրությունը, որը իշխանության բոլոր թևերի համար հղի է շատ ծանր, վտանգավոր հետևանքներով․ Երվանդ Վարոսյան
Մենք գտնվում ենք սահմանադրական կարգավորումներից դուրս գործընթացի մեջ և հիմա արդեն էլ չեն կարող գոյություն ունենալ օրինական կարգավորումներ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/Varosyan-ervand/3330695?fbclid=IwAR3tnMUueM7GHCnecoKTtokqhg4I6WlI-yX9S5OjGbkVxWmg5hf5OsQxZ9k]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Օրինակ հարց է, թե ինչպես պետք է կարգավորվի հետագա ընթացքը՝ վարչապետի ֆեյսբուքյան հրովարտակով, Արարատ Միրզոյանը պետք է ինչ-որ մեկի հետ նկարվի, մագաղաթի վրա ինչ-որ բան պետք է գրեն, թե սեպագիր արձանագրություն պետք է Էրեբունու ամրոցում կազմեն, սա ճաշակի հարց է, քանի որ մենք դուրս ենք եկել Սահմանադրական հունից, ով ինչ ուզի, այնպես էլ պետք է անի: Վաղը-մյուս օրն էլ՝ հաջորդ իշխանությունը գալու է այդ մագաղաթը ճղի, ասի՝ հիմա էլ վերականգնում ենք Սահմանադրական կարգը»,-ասաց նա:
Երվանդ Վարոսյանը նշեց, որ խնդիրն այն է, որ կոնկրետ ընթացակարգ կա, թե ինչպես պետք է դադարի Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները և դա որևէ կերպ չի կարող արվել որևէ անձի սոցիալական ցանցի հրովարտակով կամ ստատուսով՝ անկախ նրանից, թե լայքերի ինչ քանակ է այն հավաքել:
Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը՝ ճիշտ դիտարկում է արել, ասելով, որ ինքը չի համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող: «Իրավական կարգավորումները պոստ ֆակտում չեն կարող լինել, իրավական կարգավորումների մասին ժամանակին պետք է մտածել:
Միայն այն հանգամանքը, որ Ազգային ժողովը սահմանադրական փոփոխություններն իրականացրեց Սահմանադրության խախտմամբ, վաղը ինչ տեղի ունենա Սահմանադարական դատարանի շենքում, այլևս Սահմանադրական դատարան չի լինելու, ընդամենը լինելու է շենք, կառույց: Սահմանադրության հունից դուրս գալը՝ հղի է շատ ծանր, վտանգավոր հետևանքներով՝ իշխանության բոլոր թևերի համար»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ այս իրավիճակին լուծում չի լինելու, քանի որ սահմանադրական կագրավորումները խախտվեցին, իսկ Սահմանադրութունը չի կարող նախատեսել, թե խախտումից ինչպես պետք է հետ վերադառնալ սահմանադրական հուն, դրա համար լուծում չկա: «Մենք հիմա արդեն գտնվում ենք Սահմանադրական ճգնաժամում, որը լուծում չունի, լուծումները լինելու են ապագայում և դրանք լինելու են քաղաքական որոշումներ»,-ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/Varosyan-ervand/3330695?fbclid=IwAR3tnMUueM7GHCnecoKTtokqhg4I6WlI-yX9S5OjGbkVxWmg5hf5OsQxZ9k]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2224 դիտում
17:02 31-05-2019
ԲԴԽ կազմում կա երիտասարդ, որը պատրաստ է հեղափոխականի հագուստ հագնել. Երվանդ Վարոսյան. pastinfo.am
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը