Լեմպարդը իսկական պրոֆեսիոնալ է. Պելեգրինի
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Չելսի»-ի հետ կայացած խաղից հետո գովսանքի խոսքեր է հղել թիմի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հասցեին, ով վերոնշյալ խաղում դուրս եկավ փոխարինման և խաղավարտից 5 րոպե առաջ հավասարեցրեց հաշիվը:
«Համոզված էի, որ եթե Ֆրենկին խաղադաշտ դուրս բերեմ, ապա նա անպայման գոլ է խփելու: Նման բաներ պատահում են ֆուտբոլում: Նա մեր թիմի առանցքային խաղացողներից մեկն է: Թիմում հայտնվելու հենց առաջին օրվանից նա քրտնաջան աշխատում է և մարզումներին իրեն նվիրում է 100 տոկսով: Հավանաբար, այդ գոլը նրան այդքան էլ մեծ ուրախություն չպատճառեց, բայց նա ցույց տվեց, որ իսկական պրոֆեսիոնալ է»,-Պելեգրինիի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: