1739 դիտում
22:37 22-09-2014
Կայացել է ՀՀ անկախության 23-րդ ամյակին նվիրված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը
Սեպտեմբերի 20-21-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացել է ՀՀ անկախության 23-րդ ամյակին նվիրված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին մոտ 100 սուսերամարտիկ ու սուսերամարտուհի՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, որին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի, Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր:
Մրցաշարը կազմակերպվել և անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի համագործակցության շնորհիվ: Նշենք, որ Հայաստանում մարզաձևի զարգացման համար Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայից ստացել է սուսերամարտի մասնագիտական մարզագույք, ինչն իր հերթին նպաստելու է միջազգային մրցաշարերը կազմակերպելու և անցկացնելու գործին:
Ճկասուսեր տղաների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Գագանիձեն, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Էմիլ Դանիելյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), իսկ երրորդ տեղը՝ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը ներկայացնող Պարգև Ստեփանյանը (անձնական մարզիչ՝ Հարություն Տիգրանյան) և Վրաստանը ներկայացնող Գեորգի Գելաշվիլին:
Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչ Թեոնա Գոգլիձեն, երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Մարիա Ցուխիշվիլին, իսկ երրորդ տեղը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Կարավաևան և սուսերամարտի «Քեթրին» ակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը (անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան):
Խոցասուսեր տղաների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վյաչեսլավ Բարոևը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Մանվել Հովհաննիսյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), իսկ երրորդ տեղը՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Պոլ Ստեֆան Էվարտը և Վրաստանը ներկայացնող Իրակլի Պատսցխավան:
Խոցասուսեր աղջիկների պայքարում առաջին տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչ Մարիա Զակրիչենկոն, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Զապորիվաննայան, իսկ երրորդ տեղը՝ սուսերամարտի «Քեթրին» ակումբը ներկայացնող Էմմա Պողոսովան(անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) և Վրաստանի ներկայացուցիչ Անն Բիբիչաձեն:
Նմանատիպ նյութեր
1154 դիտում
14:00 02-12-2014
Էմմա Պողոսովան՝ սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարի չեմպիոն
Այս բաժնից
1984 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1840 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
1966 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն