211652_close_icon
views-count1157 դիտում article-date 14:00 02-12-2014

Էմմա Պողոսովան՝ սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարի չեմպիոն

2014 թ. նոյեմբերի 29-ին Հոլանդիայի Նորդվիգ քաղաքում կայացած սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարին մասնակցել են Հոլանդիայի, Դանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում էին երկու խոցասուսերակիր՝ Էմմա Պողոսովան և Էդուարդ Հովիկյանը: Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան), մրցաշարի եզրափակչում 15:13 հաշվով հաղթելով Հոլանդիայի ներկայացուցչին, դարձել է միջազգային մրցաշարի չեմպիոն, իսկ Էդուարդ Հովիկյանը («Հայաստան» ՄՀԿ Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Արազյան), երրորդ տեղի համար պայքարում 15:10 հաշվով նույնպես առավելության հասնելով Հոլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, նվաճել է բրոնզե մեդալ:

Նմանատիպ նյութեր