Ուելբեքին վաղ է համամետալ Անրիի հետ. Վենգեր
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ դեռ վաղ է թիմի հարձակվող Դանի Ուելբեքին համեմատել «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ի հարձակվող Թիերի Անրիի հետ:Հիշեցնենք, որ Անրին անգլիական թիմի կազմում հանդես է եկել 1999-2007 թթ ընկած ժամանակահատվածում:
«Եթե, դուք տեսնեք, թե որքան գոլ է խփել Անրին, ապա կհասկանաք, որ Ուելբեքին շատ վաղ է Անրիի հետ համեմատելը: Նա պոտենցիալ ունի, սակայն պետք է հետևել, թե ինչպես նա կզարգացնի իր խաղային տվյալները: Ուելբեքի համար Անրիի խաղամակարդակի հասնելը հիանալի շարժառիթ է»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: