211652_close_icon
views-count1449 դիտում article-date 19:24 01-08-2014

Ռոնալդինյոն կարող է դառնալ Անրիի թիմակիցը

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռոնալդոինյոն, ով մի քանի օր առաջ «Ատլետիկո Մինեյրո»-ից հեռացավ ազատ խաղացողի կարգավիճակով, բանակցություններ է վարում «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբի հետ, հայտնում է ESPN-ը: Աղբյուրի տվյալներով` բրազիլացուն ամերիկյան ակումբ է հրավիրել թիմի ավագ Թիերի Անրին, ում հետ Ռոնալդինյոն ժամանակին հանդես է եկել «Բարսելոնա»-ում: Նշենք, որ ՄԼՍ-ը անցկացվում է գարուն-աշուն մրցակարգով, իսկ դա նշանակում է, որ 2002 թվականի աշխարհի չեմպիոնը իր նոր ակումբի կազմում մրցելույթները կարող է սկսել օգոստոսից:

Նմանատիպ նյութեր