ԵՄ-ն պլանավորում է 2015թ. ՌԴ-ում ստեղծել վիզային տեղեկատվական համակարգ
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ն պլանավորում է 2015թ. ՌԴ-ում ստեղծել վիզային տեղեկատվական համակարգ:
ՌԴ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Սվեն-Օլովա Կարլսոնի խոսքերով՝ այդ համակարգում կպահպանվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք ներկայացվել են քաղաքացիներին վերջին հինգ տարում:
Այսկերպ հնարավոր է հետևել քաղաքացիների վիզային պատմությանը, վիզա օգտագործողների և հայտ ներկայացնելու օրինաչափությունը: