6030 դիտում
18:28 14-04-2017
Հայաստանն ու ԵՄ-ը վիզային ռեժիմի չեղարկման մասին երկխոսություն են պլանավորում
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «Հայաստանն ու Եվրամիությունը վերջին 3 տարվա ընթացքում հաջողությամբ իրականացրել են վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիրը»: Հաջորդ քայլն, ըստ Նալբանդյանի, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն է դառնալու:
Հայտարարությունը հնչել է Վարշավայում Վիշեգրադի քառյակի և «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:
Վիզային ռեժիմի ազտականացումը ենթադրվում է Շրջանակային համաձայնագրի շրջանակում, որը Հայաստանն ու ԵՄ-ը ծրագրում են ստորագրել: 2013թ-ի Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, քանի որ Հայաստանը մտավ Եվրասիական տնտեսական միություն:
Ստորագրվելիք Շրջանակային համաձայնագիրը շատերը քաղաքական են անվանում: Նախորդ Ասոցացման համաձայնագիրն ավելի շատ տնտեսական էր և ենթադրում էր Ազատ առևտրի գոտու ստեղծում:
Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն իրական է համարում առանց վիզայի ռեժիմի գործարկումը: Նրա խոսքով՝ 2013թ-ին չհաջողվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն այնուամենայնիվ վիզային ռեժիմը դյուրացվեց Հայաստանի քաղաքացիների համար:
Այժմ ստորագրման նախապատրաստվող նոր պայմանագրի շրջանակում սպասվում է վիզային ռեժիմի չեղարկման շուրջ բաանկցությունների մեկնարկ: Հավանաբար, բանակցությունները կսկսվեն 2017թ-ի վերջին և կավարտվեն 2019-2020թթ-ին:
ԱԳ նախարարը Վսրշավայի հանդիպման ընթացքում խոսել է նաև «Արևելյան գործընկերության» առանցքային սկզբունքներից մեկի՝ քաղաքացիների մոբիլության ապահովման անհրաժեշտության մասին, որը թույլ կտա ընդլայնել կապերը հասարակությունների միջև:
Նա հայտարարել է, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կապերը «պետք է իրական և հստակ արդյունքների նպատակաուղղված երկխոսության մի մաս դառնան: Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ և Արևելյան գործընկերության մասնակից, պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում»:
[url=https://jam-news.net/?p=32089&lang=hy]JAMnews[/url]
Նմանատիպ նյութեր
4644 դիտում
19:47 28-10-2016
Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվել է Թուրքիայի և Իրանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցը
1426 դիտում
17:54 22-09-2014
ԵՄ-ն պլանավորում է 2015թ. ՌԴ-ում ստեղծել վիզային տեղեկատվական համակարգ
Այս բաժնից
808 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
838 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»