Blackstone Group-ը լքո՞ւմ է Ռուսաստանը
Ամերիկյան Blackstone Group-ը, որը ներդրումների ծավալով հանդիսանում է աշխարհի խոշորագույն ընկերությունը, լքում է Ռուսաստանը` կապված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների հետ: Այս մասին հայտնում է ZN.UA-ն:
Լրատվականի տվյալներով` Blackstone Group-ը որոշում է ընդունել չերկարաձգել պայմանագիրը խորհրդատուների հետ, որոնց ավելի վաղ վարձել էր երկրում բիզնես զարգացնելու համար:
Հաղորդվում է, որ խորհրդատուների հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելը նշանակում է վերջ դնել Ռուսաստանում բիզնես կազմակերպելու Blackstone-ի փորձերին: