211652_close_icon
views-count1976 դիտում article-date 09:13 25-03-2022

Կենդանաբանական այգու տնօրենի ժպ-ն լքո՞ւմ է պաշտոնը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունք»-ին հասած շշուկների համաձայն` մարտի 28-ին Կենդանաբանական այգու տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը կազատվի աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Ի դեպ, կենդանաբանական այգու կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ա. Մկրտչյանը հորդորել է որոշ աշխատակիցների, որոնց համարում է իր թիմակիցները, եւս ազատման դիմում գրել:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ Կենդանաբանական այգում առկա անլուծելի թվացող խնդիրներն իսկական գլխացավանք են դարձել Երեւանի քաղաքապետարանի համար, իսկ թե ո՞վ կփոխարինի Ա. Մկրտչյանին, եւ արդյոք այս անգամ ոլորտի մասնագետ կլինի նոր տնօրենը, պարզ կլինի առաջիկա օրերին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր