211652_close_icon
views-count16353 դիտում article-date 11:42 14-02-2015

ԲՀԿ-ական գործարար պատգամավորները լքո՞ւմ են կուսակցության շարքերը, թե՞ ոչ

Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ հատկապես ԱԺ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք պատրաստվում են լքել կուսակցությունը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի հետ, ով նշեց, որ ոչ ոք կուսակցությունից դուրս գալու առաջարկով չի ներկայացել: Ավելին` ընդգծեց, որ կուսակցությանը անդամակցելու զանգեր է ստանում թե՛ քաղաքացիներից, թե՛ հաղաքական և թե՛ հասարակական գործիչներից: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, ինչից հետո 2 կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին:

Նմանատիպ նյութեր