34175 դիտում
12:11 22-09-2014
«ՇանգրիԼա» խաղատան մոտ Ճանապարհային ոստիկանները շուրջկալի արդյունքում դադարեցրին «ոսկե երիտասարդների»՝ «յաշիկներով» օրինախախտումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են իրենց անպարտելի համարող «յաշիկամոլները» խոնարհ ու հեզ ենթարկվում ճանապարհային ոստիկաններին, ովքեր շուրջկալի արդյունքում դադարեցրին նրանց օրինախախտումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 19-ին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ 15-ից ավելի Mercedes մակնիշի ավտոմեքենաներ (յաշիկներ), որոնց մի մասն առանց համարանիշների են, Երևան-Սևան ավտոճանապարհին արհեստական խոչընդոտներ ստեղծելով «ճեմում» են դեպի Երևան: «Յաշիկավարներն» այնպես էին փակել ճանապարհը, որ ոչ մի տրանսպորտային միջոց չէր կարողանում շրջանցել նրանց: Այդ մասին տեղեկանալով՝ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի հանձնարարականով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-ին դասակի աշխատակիցները «Շանգրիլա» խաղատան մոտ շուրջկալի էին ենթարկել «յաշիկամոլներին», ովքեր վարչական պատասխանատվության ենթարկվեցին ենթարկվում, նրանց մի մասը՝ ուղեկցումներ կատարելու, իսկ մի մասը՝ առանց համարանիշների մեքենա վարելու համար: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մի քանի «ոսկե երիտասարդներ» իրար հերթ չտալով փորձել էին ՃՈ աշխատակիցներին հեռախոսազանգերով «զգուշացնել», որ ակտեր չկազմվեն, սակայն ՃՈ աշխատակիցների համար «բաժանորդն անհասանելի էր»: Գործողությունները ղեկավարել էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը, իսկ նույն վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանն ու 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը Ջեյմս Բոնդի օրինակով հանրությանը հայտնի Աբովյանի «գայի պոստի» մոտ դարանակալել էին, որ եթե հանկարծ «յաշիկամոլները» անուղղելի զավակի նման նորից երթևեկեն կանոնները խախտելով, այս անգամ նրանց «երկաթյա նժույգները» հանգրվանեն Աբովյանի «գայի պոստի» տուգանային հրապարակում: Հավաքվածները կատակում էին, որ օրինախախտ «յաշիկավարների» մեջ են հանրությանը հայտնի «Չղջիկ», «Կռակադիլ», «Բեթմեն», «Վիննի Թուխ» և «Բենդեր» մականուններով երիտասարդները:
Դեպքի մանրամասները [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/20/27659/]կարող եք դիտել[/url] այսօր՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 22:30-ին, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հերթական թողարկմանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+