211652_close_icon
views-count1159 դիտում article-date 13:26 21-09-2014

Ուրախ եմ, որ 79 վայրկյանի ընթացքում դարձա գոլի և գոլային փոխանցման հեղինակ. Օզիլ

«Արսենալ»-ի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ասթոն Վիլլա»-ի հետ կայցած խաղից հետո կիսվել է իր տպավորություններով: Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Արսենալ»-ը մրցակցին հաղթեց 3:1 հաշվով, իսկ Օզիլը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Վերջապես մենք հաղթանակի հասանք: Գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալու համար ինձանից 79 վայրկյան պահանջվեց: Ես շատ ուրախ եմ դրա համար: Պետք է վստահել սեփական զգայարաններին»,- նշել է Օզիլը:

Նմանատիպ նյութեր