211652_close_icon
views-count6256 դիտում article-date 21:10 27-07-2014

«Էսսեն» - «Բորուսիա». Հենրիխ Մխիթարյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Դորտմունդի «Բորուսիա»-ն իր հերթական ստուգողական հանդիպումը անցկացրեց «ռոտ Վայս Էսսեն» ակումբի հետ: Խաղն ավարտվեց Կլոպի սաների 5:1 հաշվով հաղթանակով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում 25-րդ րոպեին դարձավ իր թիմի 4-րդ գոլի հեղինակը: 30-րդ րոպեին հայ խաղացողի փոխանցումից հետո թիմի նորեկ Չիրո Իմմոբիլեն 5-րդ անգամ գրավեց «Էսսեն»-ի դարպասը: Հավելենք, որ դորտմունդցիների անցկացրած վերջին չորս ընկերական խաղերում հայ կիսապաշտպանը աչքի ընկել 5 գոլովև երկու գոլային փոխանցումով: [b]«Ռոտ Վայս Էսսեն» - «Բորուսիա»՝ 1:5[/b] Գոլեր՝ Սուկու 39' – Օբամեյանգ 8', 10', Սուբոտիչ 21', Մխիթարյան 25', Իմոբիլե 30'

Նմանատիպ նյութեր