211652_close_icon
views-count3573 դիտում article-date 19:00 20-09-2014

Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ դեբոշ սարքած, հարբած 48-ամյա ուղևորին դատեցին

48-ամյա Ա. Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ օդանավի վայրէջքից հետո, հանդիսանալով նույն չվերթի ուղևոր և գտնվելով հարբած վիճակում ,հրաժարվել է իջնել օդանավից, վիճաբանել է եղբոր հետ և շուրջ 30 րոպե տևողությամբ, բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ՝ խախտելով հասարակական կարգը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելով գործը վճռել է Ա. Շահինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել տուգանքի 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: Ատոմ Արարատի Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությամբ չհեռանալու մասին, թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր