211652_close_icon
views-count16196 դիտում article-date 17:32 20-09-2014

Վրաստանի Գուրիայի շրջանում բախվել են Mercedes-ն ու բեռնատարը․ հայաստանցի վարորդը տեղում մահացել է

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով այսօր` սեպտեմբերի 20֊ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամ 11․00֊ի սահմաններում Գուրիա շրջանի Լանչխութի֊Սուֆսա ավտոճանապարհին դեռևս չպարզված հանագմանքներում բախվել են Mercedes մակնիշի 99 ՕԼ 919 համարանիշի և 27 D 6710 համարանիշի բեռնատարը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Mercedes֊ի վարորդը եղել է 25֊ամյա Վահե Աբուլյանը, ով տեղում մահացել է, իսկ ուղևորուհի 21֊ամյա Արմինե Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ավերսի» բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների, բեռնատարի վարորդը եղել է Թուրքիայի քաղաքացի Մուստաֆա Աջիօղլուն։ Վիրավորի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Նմանատիպ նյութեր