77023 դիտում
20:14 20-10-2022
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Սպիտակի ոլորաններում բեռնատարը փչացել է, ու նրա վարորդը փորձել է օգնություն խնդրել մեկ այլ բեռնատարից, իսկ Ivecօ-ի վարորդը վրաերթի է ենթարկել նրան, ով տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի ոլորաններում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վրաերթի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նույնպես բեռնատարի վարորդ է եղել, ում DAF մակնիշի բեռնատարը խնդիրներ է ունեցել, և նա կանգնեցրել է մեկ այլ բեռնատարի, որպեսզի օգնության ձեռք մեկնի իրեն, այդ ժամանակ Iveco-ի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սպիտակի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Քննիչի հանձնարարականով վրաերթը կատարած բեռնատարը տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)