8618 դիտում
16:42 20-09-2014
Ինքնասպանությու՞ն, թե՞ դժբախտ պատահար․ 26֊ամյա երիտասարդը Սևանի հիվանդանոցում մահացավ
Այսօր՝ սեպտեմբերի 20֊ին ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13․10֊ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Սայաթ Նովա 11 շենքի բակից հիվանդանոց է տեղափոխվել նույն շենքի 17 բնակարանի բնակիչ 26֊ամյա Ա․ Գ֊ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի քննչական խումբը՝ քննիչ Մարատ Պողոսյանի գլխավորությամբ։
Մինչ ոստիկանության օպերատիվ֊քննչական խումբը կպարզեր դեպքի հանգամանքները, վիրավորը մահանում է։
Ըստ նախնական տեղեկությունների, տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ հարևաններն էլ ոստիկաններին ասել են , որ մահացածը ունեցել է հոգեբանական խնդիրներ, բնակվում էր Երևանում և մի քանի օր առաջ է այցելել Սևան՝ հարազատի տուն։
Նմանատիպ նյութեր
9364 դիտում
22:08 05-04-2014
Դժբախտ ու ողբերգական պատահար Կոտայքի մարզում. 75-ամյա ծերունին հիվանդանոցում մահացել է
Այս բաժնից
48393 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը