211652_close_icon
views-count9364 դիտում article-date 22:08 05-04-2014

Դժբախտ ու ողբերգական պատահար Կոտայքի մարզում. 75-ամյա ծերունին հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ ապրիլի 5-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքին հարակից, դեռևս չճշտված քարի հանքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 2/2 շենքի բնակիչ, 75-ամյա Վիգո Խաչատրյանն էր: Պարզվել է նաև, որ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Եղվարդի վարչական շրջանում գտնվող «Հարավկովկասյան Երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերության Եղվարդի կայարանից՝ 1 կմ հեռավորության վրա գտնվող դաշտամիջյան հատվածից: Ըստ Նաիրիի ոստիկանության նախնական տեղեկությունների՝ Վ. Խաչատրյանը մի քանի անձանց հետ դաշտի մեջ փորձել են վերանորոգել խոտանված տրակտորը և այդ ժամանակ նա սեղմվել է երկաթների արանքում՝ լուրջ վնասվածներ ստանալով ձախ ոտքի հատվածում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նմանատիպ նյութեր