Կարծում եմ «Ռեալ»-ը բաց չի թողնի Ռոնալդուին. վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաստատել է, որ մանկունիանցիները դեմ չեն լինի իրենց կազմ վերադարձնել «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ամեն ինչ հնարավոր է: Նույնը ես ասում եմ էի Ֆալկաոյի առումով: Ռոնալդուի նման խաղացողը մեծ օգուտ կբերի թիմին, բայց կարծում եմ «Ռեալ»-ը բաց չի թողնի պորտուգալացուն»,-վան Գալի խոսքերը մեջբերում է Independent.co.uk պարբերականը:
Նշվում է, որ Ռոնալդուն իր հերթին դեմ չէ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու տարբերակին: