Դասական համերգ` ուսանողների համար. տեսանյութ
                        Մանկավարժական համալսարանի մեծ դահլիճում հնչում է Արամ Խաչատրյան: Առաջին անգամ համալսարանում հյուրընկալվել է Սպենդիարյանի անվան օպերայի-բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Համալսարանում արդեն ավանդույթ դարձած դասական համերգները մեկ նպատակ ունեն` ապագա մանկավարժներին հնարավորություն տալ լսել ու գնահատել դասական երաժշտությունը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանը մեծ սիրով ու պատրաստակամությամբ է հանդիպել ապագա մանկավարժներին: Նույնիսկ համալսարանի դասախոսների ու ուսանողների համար անակնկալ է պատրաստել: Նվագախմբի հետ բեմ են բարձրացել համալսարանի ուսանողները: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը դիրիժոր Կարեն Դուրգարյանին շնորհել է Մանկավարժական համալսարան մեդալ` հույս ունենալով համալսարանում կրկին ունկնդրել սիմֆոնիկ նվագախմբի կատարումները:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33918]Armnewstv.am[/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


