1761 դիտում
12:34 22-02-2016
ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում կայացել է համերգ. ֆոտոռեպորտաժ
Փետրվարի 20-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնած «Դասական արվեստի տարածում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի շրջանակում նախատեսվում է դասական արվեստի բոլոր ճյուղերի տարածումը՝ համերգների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների անցկացմամբ:
Առաջին միջոցառումը, որը հանդիսացավ ծրագրի մեկնարկ, «Ղազարոս Սարյանի» լարային քառյակի դասական երաժշտության համերգն էր, որը կայացավ Ստեփանակերտում: Համերգի ընթացքում հնչել են հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, մասնավորապես ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Ռուբեն Ալթունյանի, Մոցարտի, Աստոր Պիացոլլայի, Շտրաուսի, Պուչինիի ստեղծագործություններից: Առաջին համերգը նվիրվել է Արցախի վերածննդի օրվան:
Համերգին ներկա են գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական ու մշակութային գործիչներ, դասական արվեստի երկրպագուներ:
ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագիրը կրթական ու դաստիարակչական է, նպատակ ունի Հայաստանի հանրությանը մոտեցնել դասական արվեստի բոլոր ճյուղերին, նրանց մեջ արթնացնել սերն արվեստի նկատմամբ: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Արցախում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ եւ այլն: Միջոցառումներն իրականացվելու են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
5560 դիտում
12:48 22-12-2017
Երևանյան ջազի շունչը Մոսկվայում. գալա-համերգ` «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում
Այս բաժնից
769 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
652 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
856 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am