211652_close_icon
views-count1906 դիտում article-date 17:06 13-09-2020

Դրեզդենում եղջրափողերով և շեփորներով դասական երաժշտության համերգ է կազմակերպվել բարձրահարկ շենքի տանիքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դրեզդենի բնակիչները կարողացել են 1 ժամ վայելել կենդանի երաժշտություն: Անսովոր համերգը միավորել է երաժիշտների տարբեր խմբեր։ Բարձրահարկ շենքերի տանիքներից հնչել են ալպյան եղջրափողեր և շեփորներ: Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2020/09/13/dresden-rooftop-concert]Euronews[/url]-ը։ «Կարծում եմ, որ դա հոյակապ է: Ես խոսում եմ գործիքների մասին, մասնավորապես` ալպյան եղջյուրի, որը հնչում է այնտեղ, որտեղ թվում է, որ անտեղի է: Սովորաբար դուք պատկերացնում եք ալպյան եղջյուրը արոտավայրում, լեռներում: Բայց հիմա դա կարելի է տեսնել բարձրահարկ շենքերի տանիքներին: Սա այլ բան է: Հիասքանչ է, թե ինչպես են հնչում գործիքները, ինչպես են դրանք արձագանքում և ինչպես շփվել միմյանց հետ»,- ասել է Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդտը: Հարևան տների բնակիչները իրենց բնակարանների պատշգամբներից հետևել են, թե ինչ է կատարվում: Ոմանք հատուկ այդ առիթով եկել էին Դրեզդեն: Համերգին ներգրավվել են Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ավելի քան 30 երաժիշտներ: Երգացանկում ներառված են ամերիկացի Ջոն Ուիլյամսի (4 օլիմպիական խաղերի բացման երաժշտության հեղինակ) և ուշ Վերածննդի դարաշրջանի իտալացի կոմպոզիտոր Ջովանի Գաբրիելիի ստեղծագործությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր