211652_close_icon

Դեբյուշին շարքից կարող է դուրս մնալ երկարատև ժամկետով

views-count887 դիտում article-date 21:25 19-09-2014
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Մատյե Դեբյուշին կոճի վնասվածքի պատճառով կարող է շարքից դուրս մնալ երեք ամսով: Հիշեցնենք, որ ֆրանսիացի խաղացողը վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կայացած խաղի ժամանակ: «Նրա ապաքինման ժամկետները դեռ հստակ հայտնի չեն: Եթե նա վիրահատության չենթարկվի, ապա կկարողանա շարք վերադառնալ 6 շաբաթից, բայց եթե վիրահատության անհրաժեշտություն լինի` ապաքինումը կտևի 3 ամիս»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Sportsmole.co.uk-ը:

Նմանատիպ նյութեր