Ռամոսին կարող են երկարատև որակազրկել. նա կարող է բաց թողել Սուպերկլասիկոն
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին կարող են Լա Լիգայում որակազրկել բավական երկար ժամանակով՝ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկոյի» հետ խաղի (0:0) ընթացքում մրցավարի օգնականին վիրավորելու համար:
Ըստ կանոնակարգի, մադրիդյան ակումբի ավագի դեմ կարող է գործ հարուցվել, եթե «Ատլետիկոն» մրցաշարերի անցկացման կոմիտեին բողոք ներկայացնի:
Եթե ապացուցվի, որ Ռամոսը հայհոյել է մրցավարին, ապա նրան կարող են որակազրկել Լա Լիգայի 4-ից մինչև 12 խաղով:
Սակայն եթե միջադեպը գնահատվի որպես անհարգալից վերաբերմունք, այդ դեպքում Ռամոսին կարող են որակազրկել 2 կամ 3 խաղով:
Հոկտեմբերի 26-ին «Ռեալը» Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում հյուրընկալվելու է «Բարսելոնային» և Ռամոսը կարող է այդ խաղը բաց թողնել: