211652_close_icon
views-count1085 դիտում article-date 22:05 19-09-2014

Իրաքում գրանցված պայթյունների հետևանքով զոհվել է 22 մարդ

Իրաքում պայթյուններ են գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։ Նշվում է, որ 3 պայթյուն որոտացել է Բաղդադի մոտ, ևս 1֊ը երկրի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10֊ին Բաղդադում ԱՄՆ գլխավոր քարտուղար Ջոն Քերիի այցի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 10 մարդ, ավելի քան 20֊ը վիրավորվել էին։

Նմանատիպ նյութեր