Ընդդիմադիրները մարզային 8 քաղաքներում հանրահավաք կանցկացնեն․ Լևոն Զուրաբյան․ NewsBook.am
Քիչ առաջ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունում ավարտվեց ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությությունների նիստը։
Նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենց քննարկումը շատ արդյունավետ է եղել և ձևավորել են օրակարգ, որը շատ լուրջ հեռանկարներ է բացելու Հայաստանում արմատական փոփոխությունների և ժողովրդավարացման առումով։
«8 քաղաքում շատ լուրջ մարզային հանրահավաքներ կանցկացնենք։ Ստեղծվել է եռակողմ համատեղ կառույցներ, որոնք պետք է նախապատրաստեն հանրահավաքները և իրազեկեն հանրահավաքի մասին»,֊ նշեց Զուրաբյանը և հավելեց, որ շատ ակտիվ արշավ պետք է անցկացնեն, որպեսզի մեր ժողովուրդը միավորվի։
Նա նշեց, որ հանրահավաքին կուսակցությունների առաջնորդների մասնակցության հարցը չեն քննարկել։
Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=39323&l=am]այստեղ[/url]