211652_close_icon
views-count1016 դիտում article-date 14:09 26-08-2022

Արցախի ԱԺ խմբակցությունները սեպտեմբերի 2-ին քայլերթ եւ հանրահավաք կանցկացնեն

 Արցախի Ազգային ժողովից տղեկացնում են, որ Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին:

«Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00 -ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:

Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը:

Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր