ՀՀ ԱԺ աշխատակազմի 28 աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով
Սեպտեմբերի 19-ին Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԺ աշխատակազմի 28 աշխատակիցների պարգեւատրեց ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:
Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ազգային ժողովում աշխատելը պատվաբեր համարեց եւ ընդգծեց, որ յուրաքանչյուր աշխատակից այսուհետ եւս արժանիորեն կգնահատվի: Նա կարեւորեց աշխատակիցների միջեւ ջերմ հարաբերությունները եւ կարգապահությունը՝ նշելով, որ ԱԺ ղեկավարությունն ամեն ինչ անում է աշխատանքային ավելի լավ պայմաններ ապահովելու համար:
Ավարտելով խոսքը՝ պարոն Սահակյանը ջերմորեն շնորհավորեց ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: