Եվրո 2020-ի եզրափակիչը տեղի կունենա Լոնդոնում
Այսօր ժնևում կայացել է ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստը, որի ընթացքում որոշվել են 2020 թվականի Եվրոպայի առաջնության 1/8 , 1/4, 1/2 և եզրափակիչ հանդիպումների անցկացման վայրերը:
Մրցաշարի գլխավոր հանդիպումը կկայանա Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում: Բացի այդ Լոնդոնում կանցկացվեն նաև կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները:
1/ 8 եզրափակիչ փուլի խաղերը տեղի կունենա ն Կոպենհագենում, Բուխարետսում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում և Բուդապեշտում:
1/4 եզրափակիչ խաղերը կկայանան Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Մյունխենում և Հռոմում: