211652_close_icon
views-count1320 դիտում article-date 22:05 27-03-2015

Տեղի կունենա թղթե ինքնաթիռների մրցույթի Հայաստանի ազգային եզրափակիչը

Red Bull Paper Wings` թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթի Հայաստանի ազգային եզրափակիչը տեղի կունենա մարտի 28-ին՝ 11:00-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում: Այս տարի Հայաստանի յուրաքանչյուր ուսանող հնարավորություն է ունեցել մասնակցելու ընտրական փուլերին և իրականացնել հետաքրքրաշարժ ուղևորություն դեպի թղթե ինքնաթիռների աշխարհ: 3 հաղթողները կներկայացնեն Հայաստանը Red Bull Paper Wings մրցույթի համաշխարհային եզրափակչում: Այն տեղի կունենա մայիսի 4-5-ը լեգենդար Անգար-7-ում (Զալցբուրգ, Ավստրիա): Մասնակցության համար միայն անհրաժեշտ է ունենալ թղթե ինքնաթիռ պատրաստելու հմտություն և առաջնություններին մասնակցելու ցանկություն: Այստեղ կարևորը թռիչքի հեռավորությունն է, տևողությունը և oդաչուական լավագույն վարպետությունը (աէրոբատիկա):

Նմանատիպ նյութեր