Հոգնել եմ վնասվածքներից. Ռիբերի
«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով ձախ ծնկի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից, դժգոհել է հաճախակի վնասվածքներ ստանալու հանգամանքից: Ֆրանսիացու խոսքերով, նա տեղյակ չէ, թե երբ կկարողանա շարք վերադառնալ:
«Ես շատ եմ հոգնել վնասվաշքներից: Նույնիսկ չգիտեմ, թե երբ կկարողանամ խաղադաշտ դուրս գալ: Այդ կապակցությամբ ոչինչ չեմ կարող ասել»,-Ռիբերիի խոսքերը մեջբերում է Sport1.de-ն: