211652_close_icon
views-count959 դիտում article-date 12:44 18-09-2014

Ինքնաձիգ, պահունակ և փամփուշտներ՝ ձորակում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Նորքի 1-ին զանգվածի թիվ 11 շենքի դիմացի հարակից ձորակում ավտոմատ է թողնում: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրից, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել են «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ պահունակ և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 231 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր