«Շալկե 04»-ը դժվարին իրավիճակում է գտնվում. Հունտելար
«Շալկե 04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Չելսի»-ի հետ կայցած խաղից հետո հայտարարել է, որ իր թիմը գտնվում է դժվարին իրավիճակում: Հիշեցնենք, որ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:
«Մենք գտնվում ենք դժվարին իրավիճակում, քանի որ թիմի բազմաթիվ խաղացողներ վնասվածքներ ունեն: «Չելսի»-ի հետ խաղում մեզ չկարողացան օգնել թիմի մի շարք առանցքային խաղացողներ: Այդուհանդերձ մենք պայքարում էինք խաղադաշտի յուրաքանչյուր մետրի համար և մեր շանսերից մեկը գոլի վերածեցինք»,-ասել է Հունտելարը: