211652_close_icon
views-count15824 դիտում article-date 15:48 07-10-2020

Մեր երկրի համար դժվարին այս իրավիճակում առավել քան երբևէ Ծառուկյանը լինելու է Արցախի և հայոց բանակի կողքին.Ա.Ծառուկյան

-Պարոն Ծառուկյան, Վերաքննիչ դատարանն այսօր ժամը 12:00-ին պետք է հրապարակեր Գագիկ Ծառուկյանի գործի մասով որոշումը, սակայն որոշման հրապարակումը հետաձգվել է մինչև ժամը 18:00-ը: Ինչպես կմեկնաբանեք այս փաստը: -Ինչպես ես, այնպես էլ Բարգավաճ Հայաստան կուսակցության տասնյակ հազարավոր ներկայացուցիչներն այսօր սրտատրոփ սպասում էին պրն. Ծառուկյանի վերաբերյալ դատարանի որոշմանը: Ցավոք, որոշման հրապարակումը հետաձգվել է: Որոշման հրապարակման ձգձգման դրդապատճառների վերաբերյալ ես իհարկե ունեմ իմ ենթադրությունները, որոնց այս պահին դեռ չեմ անդրադառնա: Հույս ունեմ, որ մեր երկրում արդարադատության համակարգը ի զորու իրականացնել իրեն վերապահված գործառույթները և այսօր կկայացվի և կհրապարակվի արդարացի որոշում: -Պրն. Ծառուկյան, այս օրերին շատ է խոսվում, որ ազատության մեջ գտնվելով ԲՀԿ նախագահը կարող է օգուտ տալ Արցախին և Հայաստանին: Ձեր կարծիքով ինչպես է դա դրսևորվելու: -Անկեղծորեն պրն. Ծառուկյանի անունից չեմ կարող ասել, թե հատկապես ինչ ծավալի և ինչ ուղղվածության աջակցություն է լինելու, սակայն, որ լինելու է՝ դրանում կասկած չունեմ: Պրն. Ծառուկյանի հայրենասիրությունը և հոգածությունը Արցախի հանդեպ մշտապես դրսևորվել է, և ես վստահ եմ, որ մեր երկրի համար դժվարին այս իրավիճակում առավել քան երբևէ պրն. Ծառուկյանը լինելու է Արցախի և հայոց բանակի կողքին: Ես վստահ եմ, որ սա ոչ միայն իմ, մեր կուսակիցների, մեր համակիրների կարծիքն է, այլ նաև մեր ազգաբնակչության այն հատվածի, սփյուռքի մեր այն հայրենակիցների կարծիքն է, ովքեր գտնում են, որ այսօր միայն մեր համախմբվածությամբ, համերաշխությամբ, միասնականությամբ կարող ենք դիմակայել հայրենիքին պատուհասած արհավիրքին և հասնել բաղձալի հաղթանակի: Ես ուզում եմ հավատալ, որ այդ հաղթանակին հասնելու համար յուրաքանչյուր ոք անում և անելու է իրենից կախված ամեն բան, հակառակ դեպքում չարված քայլերի համար մենք շատ թանկ գին ենք վճարելու:

Նմանատիպ նյութեր