Է. Շարմազանովը որոշել է մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հիշել իր ջահել օրերը»։
Թերթը տեղեկացել է, որ Շարմազանովը խորհրդարանի ներկայացուցիչների հետ որոշել է մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին։
«Հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը այս օրերին Է. Շարմազանովի թիմի հետ «պարապմունքներ» է անցկացնում, որպեսզի հոկտեմբեր ամսին պատգամավորները մասնակցեն խաղին։ Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ական Շարմազանովի թիմում մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ իշխանական պատգամավորներ են»,- գրում է թերթը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խաղին կմասնակցեն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: