211652_close_icon
views-count3307 դիտում article-date 16:35 08-11-2018

Էդուարդ Շարմազանովը որոշել է գրանցվել «Ֆեյսբուք»-ում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը որոշել է գրանցվել «Ֆեյսբուք»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շարմազանովը հայտնել է իր ծննդյան տարեդարձը շնորհավորած քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում: «Շնորհակալ եմ իմ ծննդյան օրվա շնորհավորանքների համար: Ինձ իմ ընկերները «Ֆեյսբուք»-ից շնորհավորանքներ են փոխանցում: Ցավոք սրտի, ես դեռ «Ֆեյսբուք»-ում չկամ: Ձեր շնորհավորանքները, ձեր բարեմաղթանքները ստիպեցին ինձ լուրջ մտածել սոցիալական ցանցերում գրանցվելու մասին: Շուտով կհանդիպենք «Ֆեյսբուք»-ում: Յուրաքանչյուրիցդ շնորհակալ եմ, Աստված պահապան յուրաքանչյուրիդ ընտանիքին, հայ ժողովրդին: Ինչ դուք ինձ ու իմ ընտանիքին եք մաղթում, հազարապատիկը մաղթում եմ ձեզ: Թող քրիստոնեական սերը, հույսը, հավատը յուրաքանչյուրիդ հետ լինի: Ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր