2583 դիտում
11:38 06-12-2014
Որտե՞ղ կարող էր թաքնված լինել Նիկոլ Փաշինյանը 2008 թ-ին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ թվում է, թե այլեւս չենք կարող զարմանալ ՀՀ իշխանությունների անհեթեթ քայլերի վրա, բայց ամեն նոր փաստից հետո հասկանում ենք, որ դեռ ինչեր չգիտենք:
«Վիկիլիքսյան» գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2008-ին, երբ ներկայումս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվել է ընդհատակում` իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար, ՀՀ ԱԱԾ-ն նրան փնտրել է ԱՄՆ դեսպանատանը:
ՀՀ-ում 2008-ին ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Պետդեպարտամենտին ուղարկված փաստաթղթում տեղեկացրել է, որ 2008թ. մարտի 24-ին ԱԱԾ գնդապետներ Արմեն Ալոյանն ու Վահագն Վարդումյանը՝ ԱԱԾ պետի անունից, ցանկացել են ճշտել, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը չի թաքցնում Նիկոլ Փաշինյանին:
Փենինգտոնը, բնականաբար, ԱԱԾ-ականներին պատասխանել է, որ իրենց հասած լուրերը իրականությանը չեն համապատասխանում, միեւնույն ժամանակ հիշեցրել է, որ դեսպանատան շենքն ԱԱԾ-ի աշխատակիցներն են հսկում:
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
08:00 23-09-2015
Բյուջետային միջոցների թալանի սովորական օրինա՞կ, թե՞ թաքնված ուղևորների թաքնված ծախս. «Ժողովուրդ»
3135 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
1974 դիտում
13:25 21-03-2014
Որտե՞ղ է թաքնված գեղեցկության սկզբնաղբյուրը. ֆոտոշարք
Այս բաժնից
2323 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2113 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1576 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»