Չեմպիոնների լիգա. «Ռեալ» - «Բազել»`5:1. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի նոր մրցաշրջանի խաղարկությունում մեկնարկեց «Բազել»-ի նկատմամբ տարած վստահ հաղթանակով: «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 5:1 հաշվով: Ընթացիկ խաղարկությունում իր գոլերի հաշիվը բացեց նախորդ խաղարկության լավագույն ռմբարկու Ռոնալդուն, ով դարձավ իր թիմի խփած երրորդ գոլի հեղինակը:
«Ռեալ» - «Բազել»`5:1
Գոլեր` Սուխի 14' (ինք), Բեյլ 30', Ռոնալդու 31', Ռոդրիգես 37', Բենզեմա 79' – Դերլիս Գոնսալես 38'