Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Սանթուշի մամուլի ասուլիսը՝ հունիսի 12-ին
Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 11-ին` ժամը 18:30-ին, և կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Հունիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Սանթուշի մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: