211652_close_icon
views-count10731 դիտում article-date 18:02 16-09-2014

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Վազ 21011-ը. պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի11.5 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 73-ամյա Սերյոժա Խաչատրյանի վարած Volkswagen Passat մակնիշի 29 ՍՏ 763 համարանիշի և Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, 38-ամյա Աշոտ Մնացականյանի վարած Վազ 21011 մակնիշի 34 AԼ 598 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21011-ի վարորդը տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Սասուն Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Վազ 21011-ի վարորդը զինվորական է, և եթե հաստատվի այդ տեղեկությունը, ապա քննիչի կողմից նախապատրաստված նյութերը, չի բացառվում, որ կփոխանցվեն ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: Քննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր