«Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդին ցմահ ազատազրկման են դատապարտել
Եգիպտոսի դատարանը «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիին ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նա և խմբավորման 14 անդամներ մեղադրվում են անցյալ տարի Կահիրեի անկարգությունների ժամանակ սպանություն և բռնություն իրականացնելու մեջ։
Ավելի վաղ Բադիին արդեն դատապարտել էին 2 ցմահ ազատազրկման։