Սան Սեբաստիանն ու Ստեփանակերտը կգործակցեն. տեսանյութ
Հայաստանի «Եվրոպացի բարեկամների» նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը Բասկերի երկրում հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` մի քանի քաղաքների ղեկավարների հետ: Սան Սեբաստիանում Կարեն Միրզոյանը գործակցության համաձայնագիր է ստորագրել բասկերի երկրի ամենաազդեցիկ քաղաքապետ Խուան Կարլոս Իզագիրեի հետ: Սան Սեբաստիանն ու Ստեփանակերտը այսուհետև ակտիվ կգործակցեն:
Կարեն Միրզոյանը Խուան Կարլոզ Իզագիրեին հատուկ հուշանվեր է հանձնել: Բասկերի երկրի մեկ այլ քաղաքում` Տոլոսայում հյուրերի համար շրջայց են կազմակերպել: Տոլոսայի քաղաքապետը նույնպես շահագրգռված է Արցախի հետ գործակցությամբ:
Սան Սեբաստիանից ու Տոլոսայից բացի, բասկերի երկրի մշակութային կենտրոն Գերնիկա քաղաքը նույնպես ընդունել է Արցախի ԱԳ նախարարին: Քաղաքապետ Խոսե Մարիա Գորոնոն Կարեն Միրզոյանի հետ քննարկել է Գերնիկայի և Ստեփանակերտի միջև կապերի հաստատման հնարավորությունը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33657]Armnewstv.am[/url]