211652_close_icon
views-count1201 դիտում article-date 19:28 15-09-2014

«Ռեալ»-ի գլխավոր մրցակիցները «Բավարիա»-ն և «Չելսի»-ն են. Անչելոտի

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին համոզված է, որ իր թիմը ընթացիկ մրցաշրջանում կարող է կրկին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Իտալացի մասնագետի կարծիքով «Ռեալ»-ի գլխավոր մրցակիցները «Բավարիա»-ն և «Չելսի»-ն են: «Վիճակագրությունը վկայում է, որ մենք չենք կարող լինել Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդը, քանի որ մրցաշարի պատմության ընթացքում ոչ մի թիմի չի հաջողվել երկու անգամ անընդմեջ տիրանալ տիտղոսին: Երկրպագուների համար` դա մեծ իրադարձություն կլիներ: Այս ամռան ընթացքում ամենալուրջ համալրումները ստացել է «Չելսի»-ն: Այդ ակումբը ձեռք է բերել Դիեգո Կոստայի նման ֆենոմանեալ հարձակվողի, ինչպես նաև Սեսկ Ֆաբրեգասին, Ֆելիպե Լուիսին և Տիբո Կուրտուային: «Բավարիա»-ն կրկին ուժեղ է, ինչպես նախորդ մրցաշրջանում: Մենք հիանալի թիմ ունենք, և ոչ մի խնդիր չունենք` բացառությամբ մրցաշրջանի սկզբնասամում գրանցված անհաջող արդյուքների: Ես չեմ վախենում իմ աշխատանքը կորցնելու համար: Նեկայումս մենք գտնվում ենք ճնշման տալ, սակայն ամեն ինչ շուտով կհաթվի»,-ասել է Անչելոտին:

Նմանատիպ նյութեր