«Ռեալ»-ը դեռ լավ մարզավիճակ ձեռք չի բերել. Անչելոտի
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Կորդոբա»-ի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո հայտարարել է, որ իր սաները դեռևս լավ մարզավիճակ ձեռք չեն բերել:
««Ռեալ»-ը դեռ լավ մարզավիճակ ձեռք չի բերել: Մենք աէրոբ աշխատանք էինք կատարում: Մեզ անհրաժեշտ է ավելի բարձր տեմպով գործել: Ընթացիկ մրցաշրջանը պետք է մեզ օգնի ձեռք բերել անհրաժեշտ որակները»,-ասել է Անչելոտին: