Կասիլյասը կմասնակցի «Բազել»-ի հետ խաղին
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կմասնացկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Բազել»-ի հետ կայանալիք խաղին: Ինչպես տեղեկացնում է AS-ը, մադրիդիցների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այդպսիով ցանկանում է իր աջակցությունը հայտնել վետերան դարպասպահին, ով Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Ատլետիկո»-ի հետ կայացած խաղի ժամանակ սեփական թիմի երկրպագուների սուլոցներին էր արժանացել:
«Բազել» - «Ռեալ» խաղը կկայանա սեպտեմբերի 16-ին: