Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը պայքարում է ոսկե մեդալի համար: Գլխավոր գոտեմարտում մեր մարզիկի մրցակիցն է գերմանացի Ադրիան Հասլերը:
Վերջինս կիսաեզրափակիչում պարտության է մատնել թուրք Չենկ Իլդեմին, իսկ Ալեքսանյանը նույն փուլում պարտության էր մատնել օլիմպիական չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ` Ղեսամ Ռեզաեին:
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Ալեքսանյանը 10:1 հաշվով հաղթել էր Թուրքմենստանի ներկայացուցիչ Արսլան Սապարմամեդովին, 1/8 եզրափակիչում առավելության էր հասել հունգարացի Ադամ Վարգայի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչ փուլում 1:0 հաշվով պարտության էր մատնել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին: